Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Հաագայում սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել  ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։ 

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում