Հայաստան

ՔՊ-ն պարզաբանել է Հայկ Սարգսյանին հայտարարած խիստ նկատողությունը. մանրամասներ

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն պարզաբանել է Հայկ Սարգսյանին հայտարարած խիստ նկատողությունը. մանրամասներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ապրիլին ներկայացրած  դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում նրան հայտարարվել է խիստ նկատողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Սարգսյանին երկու անգամ հրավիրել է բացատրություններ ներկայացնելու, սակայն վերջինս չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով։

«ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել», – ասված է հայտարարությունում։

Կուսակցությունը նաև հիշեցրել է, որ Կանոնադրության համաձայն՝ ՔՊ անդամները պարտավոր են քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք մյուս մասնակիցների նկատմամբ, և կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նշված իրավիճակը ծագել է ԱԺ-ում Սարգսյանի կողմից բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի առնչությամբ, որին Ալեն Սիմոնյանն ընդդիմացել է։ Պատգամավորը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում