Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը և Միացյալ Նահանգներն Ալյասկայում ավարտել են Yudh Abhyas-2025 համատեղ զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Միացյալ Նահանգներն Ալյասկայում ավարտել են Yudh Abhyas-2025 համատեղ զորավարժությունները

Հնդկաստանը և Միացյալ Նահանգներն Ալյասկայի նահանգում ավարտել են Yudh Abhyas-2025 երկշաբաթյա համատեղ ամենամյա զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Yudh Abhyas-ն իրենից ներկայացնում է Հնդկաստանի կողմից անցկացող ամենաառաջադեմ և լայնածավալ երկկողմ զորավարժություններից մեկը և վկայում է երկու երկրի միջև ռազմական աճող փոխգործակցության մասին։ 

21-րդ ամենամյա զորավարժություններին մասնակցել է Հնդկաստանի 450 զինծառայող։ ԱՄՆ զինված ուժերի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի «Արկտիկական գայլեր» մարտավարական խմբի հետ համատեղ նրանք կատարելագործել են գործողությունները բարձրլեռնային տեղանքում, ներառյալ հրետանու, օդուժի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համալիր կիրառումը, դեսանտավորումն ուղղաթիռներից և պայքարն անօդաչու թռչող սարքերի դեմ։

Yudh Abhyas-2025 զորավարժությունները դարձել են Հնդկաստանի և ԱՄՆ-ի բանակների այս տարվա երկրորդ համատեղ վարժանքները։ Ապրիլին երկու երկրի զինծառայողները Հնդկաստանի Դուվադա զորավարժարանում անցկացրել են Tiger Triumph-2025 զորավարժությունները երկկողմ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ Հնդկական օվկիանոսի գոտում տարածաշրջանային անվտանգության պահպանման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում