Լեհաստանի նախագահը հայտարարել է միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման Nuclear Sharing ծրագրի շրջանակներում, հայտարարել է նախագահ Կարոլ Նավրոցկին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային ներուժը», - ասել է Նավրոցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լեհաստանի նախագահը հրաժարվել է կանխատեսել երկրի կարգավիճակը որպես միջուկային տերություն, սակայն ընդգծել է, որ այն «միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի»։ Նա ասել է, որ խոսքը ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին մասնակցության մասին է, որի շրջանակում միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրներն այն տրամադրում են դաշինքի մյուս անդամներին։

«Լեհաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը հենց դա է։ Եվ դա հնարավոր կդառնա Նանսիի պայմանագրի շնորհիվ, որը ես հաճույքով կստորագրեմ որպես Լեհաստանի Հանրապետության նախագահ», - ընդգծել է Նավրոցկին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Նանսիում երկկողմ համաձայնագիր են ստորագրել բարեկամության և համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես՝ ռազմական ոլորտում։ 

Nuclear Sharing ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի միջուկային զենքը տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում։ ԱՄՆ-ից բացի, սեփական միջուկային զենք ունեն ՆԱՏՕ-ի անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Հայերեն English Русский

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին