Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի պարգև է առաջարկել Sinaloa  կարտելի պարագլխի մասին տվյալների համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի պարգև է առաջարկել Sinaloa  կարտելի պարագլխի մասին տվյալների համար

ԱՄՆ պետքարտուղարությունը 5 միլիոն դոլարի պարգև է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել մեքսիկական Sinaloa թմրակարտելի պարագլուխներից մեկին՝ Խուան Խոսե Պոնսե Ֆելիքսին, որը հայտնի է նաև Խեսուս Ալեխանդրո Սանչես Ֆելիքս և Էլ Ռուսո կեղծանուններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ նա կարտելի կազմի մեջ մտնող La Mayiza խմբավորման Los Rusos հանցավոր խմբի զինված թևի հիմնադիրն ու պարագլուխն է։ Ըստ հայտարարության՝ La Mayiza-ն զբաղվում է ֆենտանիլի, կոկաինի, մարիխուանայի, հերոինի և մետամֆետամինի արտադրությամբ և դրանց մաքսանենգությամբ Մեքսիկայի հյուսիսարևելյան շրջաններից Միացյալ Նահանգներ։

Խուան Խոսե Պոնսե Ֆելիքսին վերջին տասնամյակում որոնում են Կալիֆոռնիայի իշխանությունները շորթման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և զենքի ապօրինի շրջանառության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում