Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն կակտիվացնեն ջանքերը առևտրային համաձայնագրի կնքման համար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և ԱՄՆ-ն կակտիվացնեն ջանքերը առևտրային համաձայնագրի կնքման համար

Հնդկաստանը և ԱՄՆ-ն որոշել են ակտիվացնել ջանքերը հնարավորին շուտ առևտրային համաձայնագիր կնքելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի Առևտրի նախարարությունը Դելիում սեպտեմբերի 16-ին կայացած երկկողմ բանակցությունների հերթական փուլից հետո։

«Հաշվի առնելով Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրի կարևորությունը, քննարկումները դրական էին և հեռանկարային՝ ընդգրկելով առևտրային համաձայնագրի տարբեր ասպեկտներ։ Որոշվել է ակտիվացնել ջանքերը հնարավորինս շուտ փոխշահավետ առևտրային համաձայնագիր կնքելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում