Տուրիզմ

Օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար 396 զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար 396 զբոսաշրջիկ

Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334 հազար 396 զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ 

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1 մլն 505 հազար 123 զբոսաշրջիկ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում