Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնի գործարար Գևորգ Ավետիսյանը սեպտեմբերի 22-ին հանդես կգան համատեղ բանախոսությամբ

2 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում սեպտեմբերի 22-ին Ստանիսլավսկու անվան թատրոնի մեծ բեմում հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում հայտնի հայ գործարար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ներառված են Նիկոլ Փաշինյանի «Իմանալ ինչպես» բանախոսությունը, Գևորգ Ավետիսյանի «Հրաշք մեղրով» բանախոսությունը և հարցուպատասխանի հնարավորություն։

Գևորգ Ավետիսյանը մանկությունը և երիտասարդության մի մասը անցկացրել է Երևանում, ապա ընտանիքով մեկնել Չեխիա, որտեղ հիմնադրել է «Մառլենկա» ընկերությունը։ Նրա հաջողության պատմությունը բազմիցս օրինակ է բերվել՝ որպես բիզնեսում հաջողության խորհրդանիշ։ Ավետիսյանը հայտնվել է «Forbes»-ի շապիկին, արժանացել Չեխիայի նախագահի պետական պարգևի և ճանաչվել երկրի լավագույն գործարարներից մեկը։

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի խոսքով՝ վարչապետը  «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իրականացվող իր «Իմանալ ինչպես» բանախոսության ընթացքում միշտ նշում է «Մառլենկա»-ի և վերջինիս հիմնադիր Գևորգ Ավետիսյանի հաջողության պատմությունը, և այժմ այն կպատմի հենց ընկերության հիմնադիրն անձամբ։ 

«Ստանիսլավսկու անվան թատրոնում արդեն գրանցվել է 400-ից ավելի մասնակից, ուղարկել ենք նաև 180 հրավեր` գործարարներին, հանրային գործիչներին, արվեստագետներին, հիմնադրամի գործընկերներին և շահառուներին: Շտապեք գրանցվել»,- ընդգծեց Թօփալաքեանը։

«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է խթանել շարունակական կրթության մշակույթը և տարածել «մարդը կրթվում է ողջ կյանքի ընթացքում» գաղափարախոսությունը։ Շարժմանը ներկայումս միացել է ավելի քան 11 հազար մասնակից։

Միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 22-ին ժամը 13:00-ին։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով․ 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները