Կատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը

3 րոպեի ընթերցում

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին սեպտեմբերի 16-ին Դոհա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

«Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի վրա Իսրայելի կողմից դավաճանական հարձակման հետևանքները», - ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։

Դիվանագետը պարզաբանել է, որ շեյխ Թամիմը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակման և Գազայի դեմ պատերազմի վերաբերյալ հարցեր՝ ընդգծելով, որ Կատարի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական են, հատկապես պաշտպանական ոլորտում։

Նա նշել է, որ Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության շտաբի վրա Իսրայելի իրականացրած հարվածն ընդգծում է համատեղ պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի և Կատարի միջև նոր համաձայնագրի հնարավորինս շուտ կնքման անհրաժեշտությունը։

Ալ-Անսարին ընդգծել է Դոհայի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և միջոցներ ձեռնարկելու ցանկացած հարձակման կրկնությունը կանխելու համար՝ նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված ուղերձն այն է, որ միջազգային իրավունքի անպատասխանատու խախտումը չի շարունակվելու։

ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունների վերաբերյալ ալ-Անսարին ասել է, որ դրանք այժմ իրատեսական չեն թվում, քանի որ «Նեթանյահուն ցանկանում է սպանել բոլոր նրանց, ում հետ բանակցում է, և ռմբակոծում է միջնորդ երկիրը»։

Ալ-Անսարին բարձր է գնահատել սեպտեմբերի 9-ին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա Իսրայելի իրականացրած հարձակումից հետո արաբական և իսլամական երկրների դիրքորոշումը Կատարի Պետությանը համերաշխություն հայտնելու հարցում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար՝ հորդորելու Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։ 

Ռուբիոն մինչ այդ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական ինտենսիվ հարվածների հետևանքով գրեթե 70 պաղեստինցի է զոհվել

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ