ԱՄՆ-ն առանձին երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը համարում է հակաարդյունավետ. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ, հակաարդյունավետ և կխաթարի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրան խնդրել են մեկնաբանել Իսրայելի նախարարների կոչերը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող տարածքների բռնակցման վերաբերյալ: 

«Կարծում եմ, որ սա մեծ մասամբ արձագանք է աշխարհի մի քանի երկրների կողմից Պաղեստինի Պետությունը միակողմանիորեն ճանաչելու որոշմանը: Մենք նրանց զգուշացրել ենք, որ դա հակաարդյունավետ ենք համարում: Մենք իսկապես կարծում ենք, որ դա խաթարում է բանակցությունները, որովհետև ոգեշնչել է (ՀԱՄԱՍ-ին): Մենք կարծում ենք, որ դա խաթարում է տարածաշրջանում խաղաղության ապագա հեռանկարները: Մենք դա անխոհեմ ենք համարում», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի նախարարների նման արձագանքի մասին նախազգուշացրել է այն երկրներին, որոնք հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու իրենց մտադրության մասին: 

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարություն հրապարակեց այն մասին, որ Լոնդոնը Պաղեստինի Պետությունը կճանաչի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված հումանիտար բեռների մատակարարումներին և չդադարեցնի իր ռազմական գործողություններն անկլավում: Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը Պաղեստինի Պետությունը կճանաչի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Նման որոշման մասին են հայտարարել նաև Կանադան, Ավստրալիան և Բելգիան։

Պաղեստինի Պետությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 148 անդամ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից: 

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը