Գազայում իսրայելական հարվածներից 25 պաղեստինցի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի բժշկական աղբյուրները հաստատել են, որ սեպտեմբերի 15-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 25 պաղեստինցի, այդ թվում 20-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Աղբյուրները նաև նշել են, որ Գազայի հատվածի հիվանդանոցները գերծանրաբեռնված են և անկարող են հաղթահարել իրավիճակը․ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների պակասը հասել է աղետալի մակարդակի։

Գազայում Կարմիր խաչի պաշտոնյան տեղեկացրել է, որ Իսրայելի հարվածների սրման պատճառով վերջին օրերին մեծ թվով մարդիկ լքել են քաղաքը և տեղափոխվել հարավ։

Իսրայելի կողմից սաստկացող օդային հարվածների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ ոտքով փոխուստի են դիմում դեպի անկլավի հարավային հատված։

Միևնույն ժամանակ, իսրայելական ուժերն ինտենսիվացրել են իրենց ռմբակոծություններն Արևմտյան ափի տարբեր շրջաններում։

Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքի ալ-Ղաֆրի աշտարակի և մոտակա վրանների բնակիչներին հրամայել են անհապաղ տարհանվել։ 

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64871  հազարի, վիրավորվել է 164610 մարդ, նրանց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը