Քաղաքականություն

Ավստրիան կոչ է անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

Ավստրիան կոչ է անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար

Պեկինը պետք է օգտագործի իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ եթե Պեկինը ցանկանում է իրացնել իր ներուժը որպես համաշխարհային տերություն և խուսափել Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից, ապա պարտավոր է նպաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավմանը խաղաղ բանակցություններում և դադարեցնել Մոսկվային աջակցությունը մատակարարումների տեսքով։

«Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա՝ բանակցություններին իրական մասնակցության համար։ ԵՄ դիրքորոշումն այն է, որ ճնշում գործադրենք Պուտինի վրա, և մենք դա իրականացնում ենք պատժամիջոցների միջոցով։ Եթե այդ պատժամիջոցները շրջանցում են, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», - ընդգծել է Մայնլ-Ռայզինգերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում