ՄԱԿ-ում 142 երկիր աջակցել է Իսրայել-Պաղեստին երկու պետությունների սկզբունքին
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում 142 երկրներ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը՝ ի նպաստ երկու պետությունների համակեցության սկզբունքի իրացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այսօր Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ 142 երկրներ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը երկու պետությունների համակեցության սկզբունքի իրացման վերաբերյալ։ Միասին մենք անշրջելի ճանապարհ ենք հարթում դեպի խաղաղություն Մերձավոր Արևելքում։ Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և նրանց բոլոր գործընկերները կժամանեն Նյու Յորք՝ երկու պետությունների ստեղծման խորհրդաժողովում խաղաղության այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հնարավոր է այլ ապագա․ երկու ժողովուրդ, երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, որոնք ապրում են կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ։ Մեզանից է կախված, որ դա տեղի ունենա»,– նշել է Մակրոնը։
Today, under the leadership of France and Saudi Arabia, 142 countries have adopted the New York Declaration on the implementation of the Two-State Solution.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) September 12, 2025
Together, we are charting an irreversible path towards peace in the Middle East.… pic.twitter.com/74c5CrMKW1
Ըստ քվեարկության արդյունքների՝ հռչակագրին կողմ է քվեարկել նաև Հայաստանը։ Ընդհանուր առմամբ կողմ են քվեարկել 142 պետություն, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 12։