Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպան խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել, սակայն եվրոպացիները խանգարում են այդ գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսական նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը պահպանում է իր պատրաստակամությունը՝ հետևելու խաղաղ երկխոսության, դրա լուծման խաղաղ ճանապարհի որոնման ուղուն։ Սակայն այն փաստը, որ եվրոպացիները խանգարում են, ճշմարտություն է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, Պեսկովը պատասխանել է. «Այստեղ, իհարկե, մենք չենք կարող վարդագույն ակնոցներ կրել և ակնկալել, որ բանակցային գործընթացը կայծակնային արագ արդյունքներ կտա»։

Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններում դադար է սկսվել։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության, այդ թվում՝ եվրոպական։ 

«Ես կցանկանայի հիշեցնել մեր նախագահի խոսքերը։ Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի սպառնացել։ Այն նաև չի սպառնում Եվրոպայի երկրներին։ Ոչ թե Ռուսաստանն էր իր ռազմական ենթակառուցվածքներով շարժվում դեպի Եվրոպա, այլ հենց Եվրոպան էր, լինելով ՆԱՏՕ-ի մաս, որը բախման գործիք է, այլ ոչ թե խաղաղության և կայունության, մշտապես շարժվում դեպի մեր սահմանները», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Հայերեն Русский

Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բիզնեսը՝ քաղաքականությանը համահունչ․ հայտնի են հայ և թուրք գործարարների նոր հանդիպման վայրն ու ժամկետները

Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին

Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին

Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ իսպանացի պատգամավոր