Giorgio Armani ապրանքանիշը ժառանգել է ոճաբանի մտերիմների կողմից կառավարվող հիմնադրամը

3 րոպեի ընթերցում

Giorgio Armani նորաձևության կայսրությունը փոխանցվում է համանուն հիմնադրամին, որը ոճաբանն ստեղծել է մոտ 10 տարի առաջ: Այն կկառավարեն նրա կյանքի ընկերը և գործընկերը, որը վերջին տարիներին նրա ամենամտերիմ օգնականն էր՝ Պանտալեո դել Օրկոն և նրա զարմիկները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ La Repubblica թերթը նշում է, ըստ հրապարակված կտակների՝ դել Օրկոյին է պատկանում ընկերությունում ձայնի իրավունքի 40%-ը, 30%-ը՝ հիմնադրամին և 15-ական տոկոսները՝ երկու զարմիկներին՝ մահացած եղբոր՝ Սերջոյի դուստրերից մեկին և քրոջ՝ Ռոզաննայի որդուն: Քույրը և եղբոր երկրորդ դուստրը կմնան բաժնետերեր՝ առանց ձայնի իրավունքի: Բոլոր զարմիկներն այս կամ այն ​​կերպ աշխատել են հորեղբոր (քեռու) ընկերությունում՝ զբաղվելով դրա գործունեության տարբեր ուղղություններով:

Միևնույն ժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, Արմանին պատվիրել է 18 ամսվա ընթացքում իր ընկերության 15%-ը վաճառել լյուքս  ապրանքանիշերին՝ առաջնահերթությունը տալով ֆրանսիական LVMH, իտալական EssilorLuxottica կամ L’Oreal-ին: 

Ընդ որում, չեն բացառվում նաև «համապատասխան տրամաչափի» այլ ընկերություններ: Հետագայում հնարավոր է ընկերության բաժնետոմսերի փուլ առ փուլ փոխանցումը՝ մինչև 54,9%, բայց այնպես, որ վերահսկիչ փաթեթը մնա Armani հիմնադրամին:

Արմանին մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկանում։ Նա մահից ոչ շատ առաջ թողել է երկու կտակ՝ մեկը՝ մարտի 15-ին, մյուսն՝ ապրիլի 5-ին։ Փաստաթղթերով ծրարները բացվել են հուղարկավորության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին։ 

Armani խումբը ներառում է տարբեր գնային սեգմենտների նորաձև հագուստի մի քանի գծեր, ինչպես նաև տան հարդարանքի, օծանելիքի և ակնոցների դիզայներական գծեր՝ ընդհանուր առմամբ 27 ընկերություն և 2700 խանութ ամբողջ աշխարհում։ Ընկերության արժեքը, տարբեր տվյալների համաձայն, գնահատվում է ավելի քան 13 միլիարդ եվրո։ 2024 թվականին խմբի եկամուտը հասել է 2,3 միլիարդ եվրոյի։ Արմանին, որը հիմնադրել է իր նորաձևության տունը 50 տարի առաջ, համանուն ընկերության միակ բաժնետերն էր (Armani-ն այն ոչ շատ իտալական ապրանքանիշերից մեկն է, որոնք չեն վաճառվել օտարերկրացի ներդրողներին), ինչպես նաև ստեղծագործական տնօրենը և վարչության նախագահը։ 

Բացի այդ, ինչպես նշում է La Repubblica-ն, Արմանիին են պատկանել անշարժ գույքի մի քանի թանկարժեք օբյեկտներ, որոնք կառավարվում էին առանձին ընկերության կողմից։

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը