Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը. նոր հնարավորություն քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը, որի շնորհիվ քաղաքացիները կարող են մասնակից դառնալ իրենց համայնքներում առկա խնդիրների լուծմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

«Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը.  նոր հնարավորություն քաղաքացիների համար

Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ նկարիր, ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը, ուղարկիր քո համայնքապետարանին, քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։

«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում։ 

«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է՝ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։

Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը