Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նագանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության առնչությամբ  ամբողջ երկրի տարածքում խոնարհել ԱՄՆ դրոշները։

Քըրքը մահացել էր սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Յուտայի նահանգի Յուտա Վելի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ արձակված կրակոցի հետևանքով։ 

«Սքանչելի և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանն ավելի լավ չէր հասկանում և նրա ապրումներին հաղորդակից չէր այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին բոլորը, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը Truth Social հարթակում։

Սպանության մեջ կասկածվողի որոնումները շարունակվում են։

Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակել էին սպանության տեսանյութերը, որոնցում լսվում է կրակոցը, ինչից հետո ակտիվիստի պարանոցից սկսում է արյուն հոսել։

Չարլի Քըրքը Թրամփի կողմնակիցներից էր, նա ակտիվորեն աջակցել է նրան անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: 

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ