Մերձավոր Արևելք

Մակրոնը Կատարի էմիրի հետ զրույցում դատապարտել է իսրայելական հարվածները Դոհայում

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Կատարի էմիրի հետ զրույցում դատապարտել է իսրայելական հարվածները Դոհայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում ընդգծել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X սոցցանցի իր էջում։

«Հենց նոր խոսեցի Կատարի էմիր շեյխ Թամիմի հետ։ Ես նրան ասացի՝ այս հարվածներն անընդունելի են։ Ես դատապարտում եմ դրանք։ Վերահաստատեցի Ֆրանսիայի հանձնառությունը Կատարի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»,- նշել է նա գրառման մեջ։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն և վերսկսվեն բանակցությունները հրադադարի հաստատման շուրջ։

 «Գազայում այս մշտական ​​պատերազմական վիճակը չի կարող շարունակվել։

Երկու ժողովուրդ, երկու պետություն։ Խաղաղություն և անվտանգություն բոլորի համար»,- գրել է Մակրոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում