Աշխարհ

Ֆրանսիայի ծայրահեղ աջերը Լեկորնյուից պահանջել են չառնչվել Մակրոնի քաղաքականությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ծայրահեղ աջերը Լեկորնյուից պահանջել են չառնչվել Մակրոնի քաղաքականությանը

Ֆրանսիայի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունը մտադիր է հասնել երկրի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին անվստահություն հայտարարելուն, եթե նա շարունակի իրականացնել նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ուղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, Եվրախորհրդարանում լրագրողներին հայտնել է կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան:

«Կամ նա կխզի (Մակրոնի քաղաքականության հետ կապը – խմբագր.), կամ կլինի անվստահության քվե»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակելով իր մտերիմ նախարարներից ու կողմնակիցներից մեկին՝ ընտրել է ֆրանսիացիների շահերը ոտնահարելու ուղին:

Ֆրանսիայի Ազգային ժողովում անվստահության քվեի արժանացած Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 10-ին վարչապետի լիազորությունները փոխանցել է Սեբաստիան Լեկորնյուին: Նոր վարչապետն ընդունել է արմատական ​​փոփոխությունների անհրաժեշտությունը և հավաստիացրել է երկրում իրավիճակը շտկելու հնարավորության մասին։

Ֆրանսիայում սկսվել են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք անցկացվում են «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում