Հայ-ամերիկյան հուշագրի շուրջ աշխատանքային քննարկումներն այսօր էլ շարունակվում են․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքային քննարկումներն այսօր էլ շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի ժամկետների և կատարված քայլերի վերաբերյալ հարցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նմանատիպ հուշագրերը սովորաբար կնքվում են մեկ կամ երկու տարով՝ մինչև երեք տարվա երկարացման հնարավորությամբ․

«Մտադրությունների հուշագրերը հենց այդ տրամաբանությամբ են կնքվում։ Պատկերացրեք՝ մտադրության հուշագիր, որը 25 տարվա ժամկետ ունի․ դա արդեն չի դառնա իրականություն։ Դրա համար հուշագիրը մեկ տարվա է, որ այդ ընթացքում մտադրությունը վերածվի նախագծի, պայմանագրի, համաձայնության կամ ներդրման»,– ասաց Փաշինյանը։

Մինասյանի այն հարցին, թե մեկ ամսվա ընթացքում ի՞նչ է արվել, վարչապետը պատասխանեց, որ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ տարբեր ձևաչափերով։

«Այդ քննարկումները շարունակվում են։ Այսօր էլ տեղի են ունենում, կարող է հենց այս պահին էլ են տեղի ունենում»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Հայերեն العربية English Español Русский

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը