Քաղաքաշինության կոմիտեն և GIZ Հայաստանը կազմակերպել են էներգաարդյունավետության շինարարական նորմերին նվիրված աշխատաժողով

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության վերաբերյալ աշխատաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ նպատակն է քննարկել ՀՀ-ում գործող էներգաարդյունավետությանն առնչվող իրավական կարգավորումներն արդիականացնելու, շինարարական նորմեր մշակելու հնարավորությունը` դիտարկելով Մոլդովայում ԵՄ շենքերի էներգախնայողության ուղեցույցի (EPBD) ներդրման փորձը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջույնի խոսքում ներկայացրել է էներգաարդյունավետությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ամբողջական փաթեթ մշակելու կոմիտեի մտադրությունը. «Հաշվի առնելով էներգաարդյունավետության նոր տեխնոլոգիաների կիրառման կարողություններ ու գիտելիք ունեցող մասնագետների ոչ մեծ շրջանակը Հայաստանում՝ մեր նպատակն է մեկտեղել բոլորի ջանքերը և GIZ Հայաստանի օգնությամբ ուսումնասիրելով ԵՄ նորմերի տեղայնացման այլ երկրների փորձը՝ մշակել արդյունավետ կարգավորումներ, նորմեր, որոնցով առաջնորդվելով մասնագետները կկարողանան ճիշտ նախագծել, կառուցել և շահագործել էներգաարդյունավետ շենքեր»։

GIZ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելը նշել է, որ աշխատաժողովն անցկացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող ու GIZ-ի կողմից իրականացվող «SE4Resilience» ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովի ընթացքում «Tetra Tech» ընկերության տնօրենը և փորձագետները ներկայացրել են Մոլդովայի էներգետիկ անվտանգության գործունեության (MESA) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ընդհանուր մեթոդաբանությունը։ Դիտարկվել են իրականացված գործողությունները, հիմնական արդյունքները, ծագած խնդիրները և քաղված դասերը։ Քննարկվել են նաև Հայաստանի էներգաարդյունավետության բարեփոխումների օրակարգի հիմնական բացերը։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին