Փաշինյանը շնորհավորել է Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Je félicite chaleureusement @SebLecornu pour sa nomination au poste de Premier ministre et lui adresse mes meilleurs vœux dans cette haute mission au service du peuple 🇫🇷.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 10, 2025
L’Arménie est déterminée à poursuivre le renforcement des relations 🇦🇲-🇫🇷 vers un partenariat stratégique.
«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ ։ Հայաստանը վճռական է շարունակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական գործընկերության ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։