Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին սեպտեմբերի 8-ին խորհրդարանում վստահության քվե չստանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ելիսեյան պալատից հաղորդել են AFP գործակալության թղթակիցները։

Մակրոնի գրասենյակից հայտնել էին, որ նա նկատի է առել խորհրդարանի քվեարկության արդյունքները և առաջիկա օրերին նոր վարչապետ կնշանակի։ 

Բայրուն ինքն էր նախաձեռնել իրեն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը։ Դրա միջոցով նա փորձում էր հստակեցնել քաղաքական ուժերի վերաբերմունքն իր տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Նա առաջարկում էր տնտեսումների միջոցով կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը՝ նախատեսելով պետական ծախսերը կրճատել 44 միլիարդ եվրոյով։ 

Բայրուին անվստահություն են հայտնել ձայների 364-194 հարաբերակցությամբ։

Ֆրանսուա Բայրուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը 9 ամիս։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում