Միացյալ Նահանգներ

Կուբան ԱՄՆ գործողությունները Կարիբյան ավազանում լուրջ սպառնալիք է համարում տարածաշրջանի անվտանգության համար

1 րոպեի ընթերցում

Կուբան ԱՄՆ գործողությունները Կարիբյան ավազանում լուրջ սպառնալիք է համարում տարածաշրջանի անվտանգության համար

ԱՄՆ ռազմական գործողությունը Կարիբյան ավազանում լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: 

«Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ավազանը միջուկային զենքից զերծ և խաղաղության գոտի են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը՝ նշելով, որ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազնի պետությունների միությունը պարտավոր է պաշտպանել այդ նվաճումները, որոնց իր գործողություններով սպառնում է ԱՄՆ-ն։ 

Reuters գործակալության տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիրներ (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ՝ «թմրակարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»: Հաղորդվել է նաև USS Newport News ատոմային սուզանավի, USS Lake Erie հրթիռակիր հածանավի, դեսանտային նավերի և 4,5 հազար զինծառայողնրի տեղափոխման մասին։ Սեպտեմբերի 2-ին Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում սպանել են վենեսուելական թմրակարտելի 11 անդամի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում