Մարզեր

ՀՀ կառավարությունը ավելի քան 562 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի կրթահամալիրի կառուցման համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը ավելի քան 562 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի կրթահամալիրի կառուցման համար

ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի հերթական նիստում որոշում է կայացվել 561 միլիոն 685, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի վեց կրթահամալիրի և մեկ դպրոցի կառուցման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  209 միլիոն 469,7 հազար դրամ հատկացվել է Շատվանի, 74 միլիոն 413,4 հազար դրամ՝ Կախակնի, 76 միլիոն 668,7 հազար դրամ՝ Արեգունու, 92 միլիոն 252,5 հազար դրամ՝ Փոքր Մասրիկի, 95 միլիոն 254,4 հազար դրամ՝ Մաքենիսի, 1 միլիոն 664,1 հազար դրամ՝ Մադինայի կրթահամալիրների, 11 միլիոն 962,7 հազար դրամ՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի շենքի կառուցման աշխատանքների իրականացման համար։ 

Նշված բոլոր հաստատություններում շինարարական աշխատանքները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում