Գիտություն

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ի ժամը 19:28-ից

1 րոպեի ընթերցում

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ի ժամը 19:28-ից

Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական ​​իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը։

Նա նշել է, որ Լուսնի այս տարվա առաջին խավարումը դիտվել էր մարտի14-ին: 

«Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։ Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55»,- ասված է գրառման մեջ:

Ըստ Ազիզյանի՝ երևույթն ընդհանուր կտևի 5 ժամ 27 րոպե, իսկ լրիվ փուլը՝ 1 ժամ 22 րոպե:

Այն տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում