Եվրոպա

ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով

Ռուսաստանի համար երաշխիքներն ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ պետք է ձևակերպվեն փաստաթղթերում, քանի որ ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք լավ փորձ ունենք այստեղ, ուստի, իհարկե, ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի: Անհրաժեշտ են իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր: Եվ այդ փաստաթղթերը պետք է ամրագրեն ցանկացած համաձայնություն», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարելի է վստահել Արևմուտքի գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:

Լրագրողը պաշտոնյային հարց է ուղղել՝ արդյոք արդեն կատարվում է նման փաստաթղթերի պատրաստման աշխատանք:

«Նախ ահրաժեշտ է համաձայնության գալ սկզբունքների շուրջ, ապա այդ սկզբունքները գրել թղթին», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում