Եվրոպա

ԵՄ քայլերն էապես խոչընդոտում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԵՄ քայլերն էապես խոչընդոտում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Պեսկով

Եվրոպայի գործողություններն էապես խոչընդոտում են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման փորձերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Եվրոպական պետություններն, իմ տեսանկյունից, չափազանց անկառուցողական են զարգացման ներկա փուլի, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի իրենց տեսլականում։ Նրանց հետ որպես այդպիսին որևէ շփում չկա։ Ավելին, այն ամենն, ինչ անում են եվրոպացիները, էապես խոչընդոտում է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման հասնելու փորձերին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն թեզը, թե կարգավորման հարցում Ռուսաստանի հիմնական  գործընկերն Արևմուտքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է:

Պեսկովը նշել է, որ Թրամփն, ի տարբերություն եվրոպական կողմի, շատ ավելի կառուցողական է և «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում