Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։ Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում