Կրետե կղզու հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հունական ուղղափառ եկեղեցու, Հունաստանի խորհրդարանի, Կրետե կղզու տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։  

Ցուցահանդեսի բացմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի կողմից նկարահանած լուսանկարների ցուցահանդեսի նախապատմությունը, որը 500-ից ավել լուսանկարներով և ընդարձակ նկարագրությամբ և բազմալեզու հրատարակմամբ լույս է տեսել Երևանում երկու հատորով ավելի վաղ, իսկ 2023 թվականին առաջին անգամ 50 ընտրված լուսանկարների ցուցահանդեսով ներկայացվել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից Աթենքում։  

Դեսպանը նշել է, որ առաջիկա օրերին Կրետեի հայկական եկեղեցում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքների զետեղումը։ Այցելուները հնարավորություն կունենան միաժամանակ ծանոթանալ նաև հայկական նյութական և ոչ նյութական մշակութային հարուստ և բացառիկ ժառանգությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ։ 

Ցուցահանդեսի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է հայկական ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդեսի բացումը և դրանց ներկայացումը Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից։ 

Հայերեն Русский

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է