Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում «կպայթեցնի» օտարերկրյա հանցախմբերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էկվադոր այցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում «կպաթեցնի» օտարերկրյա հանցավոր խմբավորումները, հնարավոր է նաև՝ համագործակցելով այլ երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մարկո Ռուբիոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Էկվադորի խոշորագույն հանցախմբերից երկուսը՝ «Լոս Լոբոս»-ը և «Լոս Չոներոս»-ը կհայտարարի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։ 

Սեպտեմբերի 2-ին ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են Վենեսուելայի «Տրեն դե Արագուա» թմրակարտելի նավը, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Սպանվել է նաև հանցախմբի 11 անդամ: 

Հարցին՝ արդյոք Վաշինգտոնը կշարունակի միակողմանի ռազմական գործողությունները թմրակարտելների դեմ, Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ-ի բարեկամ երկրները կօգնեն հանցախմբերի դեմ պայքարի գործում։ 

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը 13,5 միլիոն անվտանգության աջակցություն կտրամադրի Էկվադորին, ինչպես նաև 6 միլիոն դոլար՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոխոգիաների զարգացման համար՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով։ 

Ավելի վաղ Ռուբիոն այցելել էր Մեքսիկա, որտեղ նույնպես քննարկել էր թմրակարտելների դեմ պայքարը, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելումը։

Հայերեն English Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը