Ազատության հրապարակում փրկարարներն անցկացրեցին ցուցադրական ուսումնավարժություն

3 րոպեի ընթերցում

Փրկարարի օրվա շրջանակում Ազատության հրապարակում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսումնավարժությանը ներգրավված էին մի քանի տասնյակ փրկարար ծառայողներ, որոնք ներկայացրեցին տարբեր արտակարգ իրավիճակներում գործելու մարտավարությունը։ Բացի վարժանքից, այցելուներին ցուցադրվեցին նաև փրկարարական հատուկ տեխնիկան և մեքենաները։

Միջոցառմանը ներկա էին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ պաշտոնյաներ։ 

Արփինե Սարգսյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ընդգծելով նրանց աշխատանքի առանձնահատուկ կարևորությունը․ 

«Ձեր ծառայությունը բացառիկ է իր բովանդակությամբ․ դուք յուրաքանչյուր օր անձնուրաց կերպով, առանց տրտնջալու պաշտպանում եք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը։ Վերջին շրջանում մենք բազմաթիվ փորձությունների ենք բախվել, սակայն դուք ապացուցեցիք, որ յուրաքանչյուր դժվարություն ավելի է ամրապնդում ձեր մասնագիտական պատրաստվածությունը։ Ձեր ծառայության հիմքում մեծ դեր ունեն նաև ձեր ընտանիքները, որոնք կիսում են ձեր ծանրաբեռնվածությունն ու զոհողությունները։ Պետությունը գնահատում է ձեր աշխատանքը, և առաջիկայում սպասվում են էական ու դրական փոփոխություններ փրկարար ծառայության աշխատանքում»,- ընդգծեց Սարգսյանը։

Նախարարը նշեց նաև, որ նման վարժանքների անցկացումն անհրաժեշտ է ոչ միայն ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու, այլև քաղաքային միջավայրում իրական արտակարգ իրավիճակներին առավել արդյունավետ արձագանքելու համար։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես շնորհավորեց փրկարարներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց իրենց կատարած բարդ և պատասխանատու աշխատանքի համար։ 

«Դուք այնտեղ եք, որտեղ կա վտանգ և արտակարգ իրավիճակ։ Դուք ոչ միայն փրկում եք կյանքեր, այլև ապահովում եք քաղաքի բնականոն ընթացքը։ Երևանցիների անունից մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և նոր հաջողություններ»,-եզրափակեց Ավինյանը։ 

Քաղաքապետը նաև հատուկ պարգևատրեց մի խումբ փրկարարների՝ նրանց ցուցաբերած անձնվեր ծառայության և Երևանի անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրման համար։ 

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ