Փրկարար ծառայությունը կհամալրվի 26 հրշեջ–փրկարարական մեքենայով

2 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը նախատեսվում է այս տարի համարել 26 հրշեջ–փրկարարական մեքենայով: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Փրկարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

Նախարարը փրկարար ծառայության պատրաստվածությունը, նյութատեխնիկական հագեցվածությունը գնահատեց բավարար: «Շատ են եղել իրավիճակները, երբ իրականում օպերատիվ արձագանքի, պրոֆեսիոնալ արձագանքի կարիք կա, շատ իրավիճակներ կան, երբ ընդհանրապես չենք պատկերացրել դետալները՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը: Բայց փաստեմ, որ փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը»,–ասաց Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ ուզում են էլ ավելի բարձրացնել կարողությունները: «Այս տարվա կտրվածքով արդեն իսկ ունենք բյուջետային հատկացում 26 հրշեջ–փրկարարական գույքի ձեռքբերման համար, որը կգա համալրելու հրշեջ–փրկարարական գույքի պարկը, և մեր ծառայողները կկարողանան տարբեր մարզերում ավելի օպերատիվ ծառայություններ իրականացնել»,–ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ արդեն իսկ կա հաղթող ընկերություն: 

Նախարարի խոսքով՝ ձեռք են բերելու հրշեջ փրկարարական գույք՝ մեքենաներ, որոնք կօգնեն ավելի օպերատիվ սպասարկել ահազանգերը: Սարգսյանի գնահատմամբ՝ այս տարվա կտրվածքով ունեն բավականին նոր ձեռքբերումներ: Երևան քաղաքում ձեռք են բերել նաև մարտական հաշվարկի համար նախատեսված հատուկ համազգեստ՝ ավելի բարձրորակ, բարձրարժեք: Նախարարն առաջիկայում ևս նոր ձեռքբերումներ խոստացավ: 

Հայերեն

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին