Ֆրանսիայի ճենապակու ազգային թանգարանից 9,5 միլիոն եվրոյի ցուցանմուշներ են գողացել

1 րոպեի ընթերցում

Լիմոժի կոմունայում սեպտեմբերի լույս 4-ի գիշերը կողոպտել են  Ֆրանսիայի Ադրիան Դյուբուշեի անվան ճենապակու ազգային թանգարանը: Վնասը գնահատվում է 9,5 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP-ն։

Ըստ գործակալության աղբյուրի թանգարանից գողացվել է չինական ճենապակու 2 նմուշ։

Իր հերթին Paris Match պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գողացված ցուցանմուշները, որոնք պատկանում էին մասնավոր անձի, ներկայացված էին չինական ճենապակու ժամանակավոր ցուցահանդեսում: 

Միջադեպի մասին հայտնի է դարձել տեղական ժամանակով ժամը 3:30-ի մոտակայքում։ Թանգարանի աշխատակիցները կասկածելի հետքեր են նկատել պատուհաններին: Կատարվում է հետաքննություն: Մասնագետները շարունակում են գնահատել վնասը:

Ադրիան Դյուբուշեի անվան ճենապակու ազգային թանգարանն ունի Լիմոժի ճենապակու՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև ներառում է գործեր, որոնք ներկայացնում են խեցեգործության պատմության հիմնական փուլերն անտիկ  ժամանակներից մինչև մեր օրերը: Հավաքածուն պարունակում է 18 000 ցուցանմուշ, որոնցից 5000-ը ներկայում ցուցադրված են:

Հայերեն Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը