Սևան համայնքի Դդմաշեն գյուղում կկառուցվի խաղային հրապարակ

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում իրականացվում է «Մասնակցային բյուջետավորման» գործընթացը, որի շրջանակներում Դդմաշեն գյուղում կկառուցվի խաղահրապարակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի առաջարկ-նախագծերի ներկայացման փուլին հաջորդել է քվեարկության փուլը: 

Մեկ ամիս շարունակ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն են ունեցել առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին:

Քվեարկության արդյունքում ամենաշատ հավանումները ստացել են «Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցումը Սևան քաղաքում, «Խաղային հրապարակի կառուցումը Դդմաշեն գյուղում» ծրագրային առաջարկները։

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղահրապարակի կառուցման համար համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են: Օրեր անց մրցույթը շահած կազմակերպությունը՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ն, Դդմաշեն բնակավայրում կսկսի շինարարական աշխատանքները: 

Սևան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2025 թվականին բյուջեից հատկացվել է 10 միլիոն  դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։

Դդմաշեն բնակավայրի խաղային հրապարակի կառուցման աշխատանքների համար տրամադրվելու է 5 միլիոն 220 հազար  դրամ: 

Հայերեն

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26