Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների և հաշվառման վկայականների թվայնացման մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի քաղաքացիները կարող են օգտագործել թվային վարորդական վկայական և թվային հաշվառման վկայագիր  (տեխանձնագիր)․ 

«Սեպտեմբերի 1-ից սկսած մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայական իրենց մոտ պահելու։ Մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը․ եթե չկար պլաստիկ վարորդական վկայականը ֆիզիկապես, ապա վարորդները ենթարկվում էին վարչական պատասխանատվության։ Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վկայականները գեներացված են և հասանելի են նույնականացման համակարգի միջոցով»,- նշեց նա։

Սարգսյանը հավելեց, որ առաջին անգամ փաստաթուղթ ստանալու դեպքում քաղաքացին կարող է ընտրել պլաստիկ կամ թվային տարբերակը։ Թվային տարբերակ ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է։  

«Եթե անձը նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ տեխանձնագիրը, ապա վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարող է օգտվել նաև թվային տարբերակից»,- ասաց նախարարը։ 

Նախագծով կարգավորվում են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ ապահովելու համար իրավական հստակություն և ծառայությունների սահուն մատուցում։ 

Հայերեն

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին