Իրան

ՄԱԿ-ը ԳՀՀԾ-ի մասնակիցներին կոչ է արել օգտագործել ներկայիս հնարավորությունը դիվանագիտության ամրապնդման համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը ԳՀՀԾ-ի մասնակիցներին կոչ է արել օգտագործել ներկայիս հնարավորությունը դիվանագիտության ամրապնդման համար

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ի պատասխան Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակի հայտարարել է, որ Անտոնիու Գուտերեշի կոչը կայանում է նրանում, որ ԳՀՀԾ-ի մասնակիցներն օգտագործեն առկա հնարավորությունը դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ի պատասխան  Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նամակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշման մասին IRNA-ի թղթակցի հարցի, հայտարարել է, որ «այդ հարցը պետք է լուծի Անվտանգության խորհրդը»։

«Ինչպես ձեզ հայտնի է, Միավորված Ազգերի Կազմակերպությունը ԳՀՀԾ-ի մասնակից չէ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը կայանում է նրանում, որ Իրանը և ԳՀՀԾ-ի մասնակից երկրները պետք է օգտագործեն այդ հնարավորությունը դիվանագիտական ​​ջանքերի ինտենսիվացման համար», - հավելել է Դյուժարիկը։

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղարին ուղղված համատեղ նամակում հայտարարել են, որ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման՝ «snapback» մեխանիզմի ակտիվացման գործողությունները հակասում են այն դրույթներին և ընթացակարգերին, որոնք շարադրված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ԳՀՀԾ) և թիվ 2231 բանաձևում, և պահանջել են չեղյալ հայտարարել և անվավեր ճանաչել դա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում