Մարզեր

Ցանկապատվում է Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքը

1 րոպեի ընթերցում

Ցանկապատվում է Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում «Գավառի մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակում ընթանում են թիվ 2 մանկապարտեզի տարածքի ցանկապատման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այս պահին ընթանում են ցանկապատի հիմքի կառուցման աշխատանքները։ Մանկապարտեզն առավել ապահով դարձնող ենթակառուցվածքի անհրաժեշտությունը ներկայացրել են տեղի բնակիչները: «Գավառի մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակում իրականացվել է քվեարկություն, համապատասխան հանձնաժողովը հավանության է արժանացրել այս առաջարկը։ 

Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որի համար նախատեսված է 20 միլիոն 40 հազար դրամ՝ 60 տոկոսը հատկացնելու է Գավառ համայնքը, իսկ 40 տոկոսը կտրվի պետական բյուջեից։ Շինարարները վստահեցնում են, որ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում