Վարդենիս համայնքի 500 առաջին դասարանցի ստացել է պայուսակ՝ գրենական պիտույքներով

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում առաջին դասարան հաճախող 500 դպրոցական ֆրանսիական «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» բարեգործական կազմակերպության կողմից նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում ստացել է պայուսակներ և գրենական պիտույքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, կազմակերպության ներկայացուցիչները Վարդենիս համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ մասնակցել են դպրոցական միջոցառումներին՝ հանձնելով դպրոցականների նվերները։ 

Վարդենիս քաղաքի և բոլոր բնակավայրերում գործող 32 հանրակրթական դպրոցների առաջին դասարանցներին ողջույնի խոսք են հղել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» Ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Մելիքյանը։

Շնորհավորելով բոլոր աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին՝ հյուրերը մաղթել են  խաղաղ երկինք, ամուր առողջություն, գիտելիքների անսպառ պաշարի ձեռքբերում, անմնացորդ նվիրում հայրենիքին։ 

Ծրագրի շահառու հանդիսացող առաջին դասարան հաճախող շուրջ 500 երեխաներից յուրաքանչյուրը ստացել է գեղեցիկ դպրոցական պայուսակ՝ լի անհրաժեշտ  ու որակյալ գրենական պիտույքներով: 

Հայերեն

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 03/08/26