Քաղաքացիները կարող են էլեկտրամոբիլների համար առանց հավելյալ բաժանորդագրության բնակարանից ավտոտնակ հոսանք անցկացնել

4 րոպեի ընթերցում

Քաղաքացիները կարող են առանց առանձին բաժանորդագրության բնակարանից իրենց ավտոտնակ անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած՝ «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

 

Ծովինար Վարդանյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման և գործընթացի հեշտացման անհրաժեշտություն: 

Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքում, սակայն, չկա այդ մասին հստակ դրույթ: Արդյունքում հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ են առաջանում:

«Երբ քաղաքացին ունի էլեկտրամոբիլ և ցանկանում է իր ավտոտնակում տեղադրել լիցքավորման կայան, անհրաժեշտություն է առաջանում գնալ ՀԷՑ, դիմում ներկայացնել և որպես առանձին բաժանորդ հանդես գալ: Նշվածը ծախսատար ու ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարաններում արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե բնակարանի, թե էլեկտրամոբիլի լիցքավորման համար»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորներն օրենքով առաջարկում են սահմանել՝  սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

«Հիմա բնակչության մեծ մասը բնակարանից բերում, միացնում է ավտոտնակին ու լիցքավորում էլեկտրամոբիլները: Օրենքում կա այդ բացը: Բայց, եթե ՀԷՑ-ը գա ու տեսնի, որ առանձին բաժանորդ չեն դարձել, բնականաբար, տուգանելու է: Օրենքում ամրագրում ենք այդ կարգավորումը, որ յուրաքնաչյուր մարդ կարող է բերել և իր ավտոտնակում այդ լիցքավորման սարքը տեղադրել»,-ասաց Արուսյակ Մանավազյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը համաձայն է, որ քաղաքացին պետք է կարողանա էժան իր ավտոմեքենան լիցքավորել, սակայն առաջարկվող լուծումը խնդրահարույց է համարում:

Նա անվտանգային առումով խնդիրներ է տեսնում՝ բնակարանների պատուհաններից դեպի ավտոտնակեր իջնող մալուխների հետ կապված:  «Այդ լարերը քամուց պոկվում, ընկնում են: Եվ այդ բակում խաղում են երեխաներ, մարդիկ գնում-գալիս են»,-նշեց Ավետիսյանը՝ շեշտելով հոսահանքահարման վտանգի մասին:

Ծովինար Վարդանյանը նշեց՝ այդ լիցքավորման կայաններն այսօր էլ տեղադրվում են: «Ես ընդամենն ասում եմ, որ դրա համար քաղաքացին պետք չէ, որ դառնա առանձին բաժանորդ: Մնացած անվտանգային մասը՝ լարը ճիշը կգնա, թե ոչ, այս օրենքի առարկան չէ»,-նշեց նա: 

Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը