Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը դեմ են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի կիրառմանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Պակիստանը և Չինաստանը դեմ են հանդես եկել եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի կիրառմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  IRNA  գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Պաշտոնյան, որը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանում ուղեկցում  է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նշել է, որ ՇՀԿ ղեկավարները դեմ են արտահայտվել Եվրոպայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ընտրովի մեկնաբանությանը։

Ղարիբաբադին հավելել է, որ ՇՀԿ անդամ պետությունները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանը, կտրականապես մերժել են ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը, այսպես կոչված, snapback մեխանիզմի միջոցով։ 

Պաշտոնյան նշել է, որ եզրափակիչ հայտարարության մեջ կա մի կետ, որը շեշտում է 2231 բանաձևի լիարժեք և պատշաճ կիրառումը։

Ղարիբաբադիի խոսքով՝ սա նշանակում է, որ եվրոպական երկրները չեն կարող ընտրովի կիրառել snapback դրույթը՝ միաժամանակ չկատարելով բանաձևով ստանձնած իրենց պարտավորությունները։

Ղարիբաբադին Թիենծինի գագաթնաժողովի հռչակագրի այն կետը, որում ՇՀԿ երկրների առաջնորդները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ, անվանել է ուժեղ և մեծ նշանակություն ունեցող։

Ավելի վաղ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հայտարարել էին, որ նախատեսում են գործարկել snapback մեխանիզմը, որը կերկարաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Թեհրանի դեմ 2015 թվականի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցները, եթե Իրանը չհամաձայնի նոր միջուկային համաձայնագրի, որը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը մինչև զրո:

Իրան

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Հայերեն English Русский

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները