Իրան

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։

«Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ Քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ միջուկային էներգիայի ենթակառուցվածքների դեմ նման ագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, ոտնձգություն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՇՀԿ-ի մեջ են մտնում Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։

Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի։

ՇՀԿ-ի 25-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում