Ռուսաստան

Ռուսաստանը և Հնդկաստանը մի շարք խոշոր պայմանագրեր են ստորագրել ավիացիայի բնագավառում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հնդկաստանը մի շարք խոշոր պայմանագրեր են ստորագրել ավիացիայի բնագավառում

Ռուսաստանը և Հնդկաստանը 2025 թվականին մի քանի խոշոր պայմանագրեր են ստորագրել, որոնք վերաբերում են ավիացիայի ոլորտին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Հնդկաստանը մեր ռազմավարական գործընկերն է՝ մեծ ծավալով, մեծ պորտֆելով։ Ստորագրվել են մի քանի խոշոր պայմանագրեր։ Դրանք վերաբերում են ավիացիոն թեմատիկային, մենք առաջ կշարժվենք…. Դրանով իսկ ավելացել է նրանց (պայմանագրերի) պորտֆելը», - ասել է Շուգաևը։

Նրա խոսքով՝ այն պայմանագրերը, որոնք պատրաստվել են 2024 թվականին, 2025 թվականին արդեն ստորագրվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում