Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական օգնությունը Ուկրաինային մոտ մեկ միլիարդ դոլարի նոր մատակարարումներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական օգնությունը Ուկրաինային մոտ մեկ միլիարդ դոլարի նոր մատակարարումներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով սպառազինություն, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։

«Մենք Ուկրաինային միջոցներ ենք փոխանցում, որոնք թույլ են տալիս ավելի խորը հարվածներ հասցնել։ Եվ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները կօգտագործեն դրանք»,– նշել է դիվանագետը։

Ուիթաքերի խոսքով՝ մոտ մեկ միլիարդ դոլարի նոր զինամթերքի խմբաքանակն արդեն ուղարկվել է Ուկրաինա։ Բացի այդ, Վաշինգտոնը յուրաքանչյուր ամիս Կիևին տրամադրում է ևս շուրջ մեկ միլիարդ դոլարի մատակարարումներ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հաշվին։

«Նախագահ Թրամփն առաջին հերթին հոգ է տանում այն մասին, որ Ուկրաինան կարողանա շարունակել պաշտպանվել։ Հարվածային ներուժի ուժեղացումը կօգնի նաև հարձակողական գործողություններում»,– ընդգծել է դեսպանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում