Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը. ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։

«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ 

Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում