Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երմակը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։

Երմակի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակն էր առաջ մղել իրական դիվանագիտությունը և համակարգել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով, այդ թվում՝ բարձր մակարդակով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում