Միացյալ Նահանգներ

Ցանկանում ենք պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հնարավոր խաղաղ գործարքի շրջանակում․ ԱՄՆ փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Ցանկանում ենք պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հնարավոր խաղաղ գործարքի շրջանակում․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանվի հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակներում և թույլ չտա Ռուսաստանին գրավել ամբողջ երկիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին USA Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Վենսը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օգտակար զրույցներ են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Կարծում եմ, որ այս հարցում նախագահ Զելենսկու հետ մենք բավականին մոտ մոտեցումներ ունենք, թեև որոշ տարաձայնություններ ունենք։ Մենք, իհարկե, ցանկանում ենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը տիրի ամբողջ երկրին։ Մենք նաև ցանկանում ենք, որ սպանությունները դադարեն»,– ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ պատերազմը հասել է այն կետին, երբ ոչ ռուսները, ոչ էլ ուկրաինացիները էական արդյունքի չեն հասնում։ 

«Այժմ բոլորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, լավագույնն է դադարեցնել սպանությունները և ամեն ինչ բերել խաղաղ կարգավորման»,– ընդգծել է փոխնախագահը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում