Ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում անցկացրած ամեն րոպեի հետ. վարչապետը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և նրանց հետ քննարկել անցյալին, ներկային ու ապագայի կառուցմանը վերաբերող տարբեր հարցեր, որի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նրանցից յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից:

«Եվ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել անհրաժեշտ միջավայր, որտեղ դուք հասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում ձեր անցկացրած ամեն րոպեի հետ: Դա է՝ ապագան այսօր է: Ի՞նչ եք դուք անում դպրոցում. շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք միմյանց հետ, որովհետև ձեր փոխհարաբերությունները կանխորոշում և կանխատեսում են հանրության փոխհարաբերությունները, որոնք պետք է ունենանք: Շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք ձեր ուսուցիչների հետ, ինչ փոխհարաբերություններ ունեն ձեր ուսուցիչները ձեզ հետ: Օրինակ՝ ինչքանո՞վ է հարգված ճշմարտության մշակույթը և ինչքանո՞վ է դպրոցը ձեզ օգնում, որպեսզի դուք ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության առաջին խնդիրն է աջակցել աշակերտներին, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ են սիրում, քանի որ ընդհանրապես շատ կարևոր է ամեն ինչ անել սիրելով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե անում ես մի բան, որը չես սիրում և որին չես հավատում, դա ոչ քեզ համար լավ կլինի, ոչ էլ ուրիշների:

«Այս ամեն ինչը նրա մասին է, որ ապագան այսօր է, ընդ որում՝ հիմա մենք խոսում ենք անհատական մակարդակից, բայց այսպես կարելի է գալ ընդհուպ հասնել պետության մակարդակի: Եվ առանց նախագծի իրականացվող ցանկացած բան ստացվում է դեֆորմացված, այդպիսին է մարդու կյանքը, այդպիսին է մարդու տունը, այդպիսին է պետությունը, այդպիսին է ընկերությունը, այդպիսին է բիզնեսը, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է՝ դպրոցներում Կառավարությունը երեխաներին պետք է տա ուղերձ, որը նրանց հասկանալի կլինի, որ նրանք նայեն, կարդան և հասկանան՝ ի՞նչ է ասում իրենց Կառավարությունն իրենց, ի՞նչ է ասում իրենց պետությունն իրենց:

«Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին: Եվ եկանք այն եզրակացության, որ աշակերտներին ուզում ենք ասել՝լավ սովորիր, որ լավ ապրես, որովհետև լավ սովորելը մոտ 80 տոկոսով երաշխավորում է, որ լավ կապրես»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լավ սովորելու առաջին փուլը հետևյալն է, որպեսզի աշակերտը կարողանա կողմնորոշվել, թե ինքն ինչով է ուզում զբաղվել կյանքում, ինչն է, որ ինքը սիրում է:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարբեր ուղղություններով Կառավարության բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը և այլ թեմաների:

Հայերեն العربية Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում