Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցից։ 

«Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին գրառում էր արել նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը՝ նշելով, որ պայմանավորվել են դիտարկել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում