Քաղաքականություն

Հայաստանն ու Պակիստանը կդիտարկեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Պակիստանը կդիտարկեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

Հայաստանն ու Պակիստանը համաձայնել են դիտարկել միմյանց միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը՝ ներկայացնելով իր և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Ես և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցանք և համաձայնել ենք դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»,- գրել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում